Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ գործում երկու մեղադրական եզրակացությունները պետք է մի հատ դառնան, որտեղ առանձին-առանձին կնշվի յուրաքանչյուր ամբաստանյալի վերաբերյալ մեղադրանքը:
Կարո Եղնուկյանն էլ, միանալով իր պաշտպանի ներկայացրած միջնորդույթանը, նշեց. «Մեղադրական եզրակացության մեջ ինձ վերաբերող հատվածը միայն 40 էջն է, որը պիտի առանձնացնել 40 հազար էջից. ոչ վկաներ կան իմ դեմ, ոչ առերեսում կա, ոչ ցուցմունք, 40 էջը երկու նիստով կվերջացնենք»: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց միջնորդությունը:











































