Վրաստանի քաղաքացիների 59%-ը դրականորեն է տրամադրված ԵՄ-ի նկատմամբ, ինչն «Արևելյան գործընկերության» շրջանում լավագույն արդյունքն է: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»՝ վկայակոչելով ԵՄ OPEN ծրագրի շրջանակներում «Արևելյան գործընկերության» երկրներում անցկացված հետազոտության արդյունքները:
2017 թ. մարտ-մայիսի ուսումնասիրության շրջանակներում Վրաստանում հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 մարդ: Հետազոտության արդյունքներով՝ Վրաստանում նկատվում է ԵՄ առաջկցության աճ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 64%-ով, դա «Արևելյան գործընկերության» երկրներում ամենաբարձր ցուցանիշն է:
Վրաստանի քաղաքացիների 83%-ը կարծում է, որ Վրաստանը և ԵՄ-ն լավ հարաբերություններ ունեն: Այս ցուցանիշը նախորդ տարվա 75%-ի համեմատ աճել է:
Վրաստանի քաղաքացիների 66%-ը վստահում է ԵՄ-ին: Այս ցուցանիշը բարձր է ՄԱԿ-ի (56%) և ՆԱՏՕ-ի (54%) նկատմամբ վստահության ցուցանիշերից:
Վրաստանից բացի՝ հարցում է կատարվել Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում:








































