Կանադայի կառավարությունը պայմանավորվել է երեք տղամարդկանց հետ 31.3 մլն դոլարի վճարման մասին, ովքեր սխլամամբ մեղադրվել են ահաբեկիչների հետ կապերի մեջ և կտտանքների ենթարկվել սիրիական բանտում։ Այս մասին հայտնում է CTV News հեռուստաալիքը։
Որպես փոխհատուցում տրամադրված գումրան իրար միջև կիսել են Աբդուլլա Ալմալկին, Ահմադ էլ-Մաաթին և Մուայեդ Նուրեդինը։
Տղամարդկանցից ոչ մեկին այդպես էլ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել որևէ ահաբեկչական հանցագործության համար։ Սիրիայում տղամարդկանց ձերբակալել էին տարբեր ժամանակներ։










































