Իրաքյան Քրդստանի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ իրաքյան զինված ուժերը և Իրաքի ժողովրդական աշխարհազորը գնդակոծում են փեշմերգայի դիրքերը Մոսուլից ոչ հեռու։ Ներկա պահին հարձակում է ընթանում, փոխանցում է TASS գործակալությունը։
Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի կառավարությունն առաջարկել էր Բաղդադին դադարեցնել կրակն ու երկխոսություն սկսել՝ պատրաստակամություն հայտնելով սառեցնելու անկախության հանրաքվեի արդյունքները։ Իրաքի կառավարությունը ոչ մի կերպ չի արձագանքել ինքնավար տարածաշրջանի նախաձեռնությանը։








































