Եվրախորհրդարանը կոչ է արել մոտ 3 անգամ կրճատել Թուրքիային ԵՄ ֆինանսական օգնությունը՝ կապված ԵՄ անդակամկցության նրա հայտի հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
ԵՄ-ն ծրագրում էր 2018 թ. մոտ 217 մլն եվրո հատկացնել Թուրքիայում բարեփոխումների իրականացման, ենթակառուցվածքի և գյուղատնտեսության զարգացման համար: Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել են այդ գումարը կրճատել մինչև 80 մլն եվրո, եթե Անկարան չբարելավի իրավիճակը մարդու իրավունքների պահպանման հարցում:
Սպասվում է, որ եվրոպացի ղեկավարները կաջակցեն Եվրախորհրդարանի նախաձեռնությանը:








































