Թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է թատրոնից և տվել ապահարզանի համաձայնություն՝ կապված այն բանի հետ, որ հոգնել է ամուսնու կողմից իր դեմ ուղղված «կեղտից»։ Թատրոնի նախկին տնօրենի ներկայացուցիչ Էլինա Մազուրը հայտարարել է, որ դերասանի կնոջ անունից զրպարության մասին հայտարարություն կներկայացնի ՌԴ ՔԿ։ Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը։
Մազուրը հայտարարել է նաև, որ Վիտալինան փոխել է հեռախոսահամարը և հարցազրույց չի տալիս։









































