Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամլո քարտուղար Նատալյա Կորնեևան «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտնել է կյանքի սպառնալիքների մասին, որոնք ինքը ստանում է թատրոնը զավթած ռեյդերների կողմից։
Ավելի վաղ Ջիգարխանյանի կնոջ ներկայացուցիչ Էլինա Մազուրը հայտարարել էր թատրոնի շենքի ռեյդերային զավթման մասին։ Նրա խոսքով՝ թատրոնը զավթվել է «հայկական խմբավորման» կողմից։ Ողջ ղեկավարությունը հեռացվել է, հաշվապահությունը գրավված է, իսկ Ջիգարխանյանն անձամբ «փակված նստած է իր կաբինետում՝ առանց հեռախոսի»։
Նա նշել է, որ այդ մարդիկ պահակություն են անում Ջիգարխանյանին։ «Այդ մարդիկ երեկ ինձ սպառնացել են հեռախոսով այն բանի համար, որ ես երկուշաբթի մասնակցել եմ Մալախովի ծրագրին։ Այդ սպառնալիներով ես դեռևս ոստիկանություն չեմ դիմել»,-ասել է Կորնեևան։
Թատրոնի մամլո քարտուղար կարծիքով՝ Արմեն Ջիգարխանյանն ամեն ինչ անում է անհայտ անձանց թելադրանքով, ովքեր միջամտում են թատրոնի կանքին, իրենց դրսևորում տիրոջ նման։
«Նրանք, չգիտես ինչու, Ջիգարխանյանին անցած գիշեր բերել են և թողել թատրոնում միայնակ գիշերելու։ Նրանց նախաձեռնությամբ նա հարցազրույց է տալիս և դուրս գալիս եթե, ամեն բան նա անում է այդ մարդկանց թելադրանքով»,-կարծում է թատրոնի մամլո-քարտուղարը։










































