Անկարայի և Վաշինգտոնի միջև վիզային ճգնաժամի շարունակվելուն զուգահեռ թուրքական լիրան շարունակում է կորցնել իր դիրքերը: Այս մասին հայտնում է Cumhuriyet-ը:
Հաղորդվում է, որ եթե նախքան ճգնաժամը թուրքական արժույթը կայուն էր, ապա սկանդալի բռնկվելուց հետո լիրան սկսել է արագորեն արժեզրկվել:
Ներկայումս դոլարի արժեքը թուրքական լիրի համեմատ արդեն 3,77 է, ֆինանսական շուկան սպասում է դրա ավելի արժեզրկում:











































