«Ռոսիա 1» ալիքի եթերում «Ուղիղ եթերի» հաղորդավար Անդրեյ Մալախովը հրապարակել է Արմեն Ջիգարխանյանի վերջին կամքը: Հայտնի է դարձել, որ Ջիգարխանյանն իր ամբողջ ունեցվածքը կտակել է Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային:
Փաստաթղթում ասվում է, որ ամբողջ սեփականությունը, որը մահվան օրը կպատկանի Ջիգարխանյանին, ինքը կտակում է կնոջը՝ Ռոմանովսկայային: Ժառանգորդուհին հայտարարել է, որ փաստաթուղթը գողացել են, և ինքը չգիտի՝ ներկայումս որտեղ է փաստաթուղթը:
Դերասանը վերջին ընտանեկան սկանդալից հետո կնոջն անվանել է գող, ով իրեն զրկել է միջոցներից և անշարժ գույքից:









































