ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին հետաքրքրում է՝ որքանո՞վ են հավաստի հասարակության մեջ պտտվող այն լուրերը, որ պարտադիր զինծառայությունը դառնալու է 3 տարի. «Սա թյուրիմացությո՞ւն է, թե՞ ոչ»:
«Թյուրիմացությունը ծագել է լայք հավաքող լրատվամիջոցների վերնագիր կազմելու արվեստից. օրենքը չկարդալով՝ մի ձևակերպում են տվել, որն իրոք մարդկանց գցել է թյուրիմացության մեջ: Ժամկետը այս օրենքով հստակ ֆիքսված է 24 ամիս, որի փոփոխությունը կենթադրի օրենքի փոփոխում»,- պատասխանեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































