Ես՝ Սասուն Միքայելյանս, կողմ եմ նախահարձակ լինելուն, ինչքան էլ ժողովուրդը իրեն վատ զգա մենք պետք է պատրաստ լինենք նաև դրան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:
«Եթե վերցնենք թշամու սպառազինության հագեցվածությունը ներկայիս, ապա գերհագեցած է ժամանակակից զինտեխնիկայով, ամեն անգամ սպասելով, սպասելով թշնամուն հնարվորություն ենք տալիս ավելի ուժեղանալու»,-շեշտեց նա:
Անդրադառնալով պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններին՝ Սասուն Միքայելյանը ասաց. «ԳՇ-ի դերը չպետք նվազեցվի, քանի որ այն բանակի ուղեղն է»:












































