Միանգամից երեք կանայք 90-ականների մարտաֆիլմերի հայտնի դերասան Ստիվեն Սիգալին մեղադրել են անպատշաճ վարքի և սեռական ոտնձգությունների մեջ։ Նրանց թվում են լրագրողուհիներ Լիզա Գերերոն և Ջենի ՄաքԿարսին, գրում է Daily Mail-ը։
Նրանց խոսքով՝ Սիգալը հրավիրել է իրեն հյուրանոցային համար՝ «հարցազրույցի»։ Այնտեղ նա եղել է միայն խալաթով և պարբերաբար ցույց տվել մերկությունը։ Համանման մեղադրանքով է հանդես եկել նաև դերասանուհի Ռեյ Դոն Չոնգը։
Սիգալը հայտարարել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները սուտ են, հայհոյանք հնչեցրել կանանց հասցեին և ասել, որ «նրանց տեղը գազանանոցում է»։
















































