Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Apple-ը ներկայացրեց իր նոր արտադրանքները Սթիվ Ջոբսի մասնակցությամբ

Apple ընկերությունն ամենամյա Apple Worldwide Developers Conference կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է իր նորարարությունները: Կոնֆերանսը բացել է անձամբ Սթիվ Ջոբսը, որը, չնայած ծանր հիվանդությանը և դրանով պայմանավորված երկարատև արձակուրդին, ներկա է գտնվել դրան և ներկայացրել ընկերության ամենասպասված ծառայությունը՝ iCloud-ը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

iCloud-ը թույլ է տալիս ընկերության սերվերներին պահել ցանկացած տեղեկություն և ավտոմատ կերպով օգտագործել դրանք ցանկացած ժամի ցանկացած վայրից, ուր էլ գտնվի տվյալ տեղեկության սեփականատերը: iCloud-ը գործում է Apple-ի կողմից արտադրված բոլոր սարքերում՝ iPhone հեռախոսներում և iPad պլանշետային համակարգիչներում: Ջոբսն ասել է, որ այս ծառայությունը փոխարինելու է ոչ այնքան հաջող Apple MobileMe նմանատիպ ծառայությանը, որն արժեր 99 դոլար, իսկ iCloud-ն անվճար է:

Apple-ը նաև ներկայացրել է համակարգիչների և նոութբուքերի համար նախատեսված Mac OS X 10.7 Lion օպերացիոն համակարգը, որը հուլիս ամսից հասանելի կլինի օգտատերերին և կարժենա 30 դոլար: Քայլ է արվել մոտեցնելու նոութբուքերն ու պլանշետային համակարգիչները: Թարմացվել են նաև iPad և iPhone սարքավորումների համար նախատեսված օպերացիոն համակարգերը:

Ամենակարևոր հայտարարություններից մեկը, որ արվել է կոնֆերանսի ժամանակ, այն էր, որ ընկերությունը սերտ համագործակցություն է հաստատում Twitter միկրոբլոգների կայքի հետ, այնպես որ նկարները հատուկ հավելվածի միջոցով հնարավոր կլինի անմիջապես վերբեռնել այդ սոցցանցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում