Հելոուինը մոտենում է, շատերը կոստյումներ և դիմահարդարման գաղափարներ են մտածում: Ճապոնացի ապագա արվեստաբան, 19-ամյա Չու-Սանի աշխատանքները հավանաբար կոգեշնչեն Ձեզ:
Երիտասարդ աղջիկը մարդկանց մարմիններին իրականից գրեթե չտարբերվող պատկերներ անելիս օգտագործում է միայն ակրիլ ներկ:
Նա իր թևերին նկարում է աչքեր ու բերաններ, իսկ մյուսների մեջքին ու որովայնին՝ ողնաշարը գործիքներով «վերանորոգող» վարպետի պատկեր, մեջքի երկայնքով հագուստի շղթա, վարդակ, կոճակներ և այլն: Դա հավանաբար նրան պրոֆեսորները չեն սովորեցրել:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի