Եթե կորցնենք մեր ատոմակայանը, կդառնանք ոչ թե բանանային, այլ դամբուլային երկիր։ Այդ մասին Ազգային ժողովում ասաց «Ելք» դաշինքից պատգամավոր Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով, մենք պետք է փորձենք մեր երկրում ոչ միայն ատոմակայան ունենալ, այլև մեր ուրան-325-ը ստանալ։ «Դրա համար Հայաստանի Հանրապետությունը, պաշտոնապես եմ ասում, ունի բոլոր տեխնիկական, նյութական և քաղաքական հնարավորությունները»,- նշել է նա:







































