Հյուսիսային Կորեան, հնարավոր է, կենսաբանական զենք ունի, բայց Փխենյանի այդ մարտական ներուժի գնահատումը հնարավոր չէ: Fox News-ի հաղորդմամբ՝ այսպիսի եզրակացության են եկել North Korea’s Biological Weapon Program («Կենսաբանական զենքի մշակման հյուսիսկորեական ծրագիր») զեկույցի հեղինակները Հարվարդի համալսարանին կից Գիտության և միջազգային հարաբերությոնների հարցերով կենտրոնից:
«Թեև թարմ և վստահություն առաջացնող համընդհանուր հասանելի տեղեկության պակասը հնարավորություն չի տալիս այդ երկրի ներկայիս հնարավորությունների համակողմանի գնահատում իրականացնել, Հյուսիսային Կորեայի կենսաբանական զենքի ստեղծման ծրագրի ներկայացրած վտանգը պետք է դիտարկվի որպես իրական, իսկ միջազգային հանրությունը պետք է այն հաշվի առնի»,- նշում են զեկույցի հեղինակները:
Այդ ուսումնասիրության մեջ, ինչպես նշում է հեռուստաընկերությունը, կա որոշ փաստաթղթերի վերլուծություն, որոնք հնարավորություն են տալիս ենթադրել, որ Հյուսիսային Կորեան «որոշ տեսակի կենսաբանական միջոցներ» ունի:






































