Միգրենով տառապող մարդիկ երկու անգամ շատ են ընկնում ընկճախտի մեջ՝ պարզել են կանադացի գիտնականները, որոնց աշխատությունը հրապարակված է Depression Research and Treatment ամսագրում:
Նրանք հանգել են նման եզրակացության՝ 2005-2007թթ. ուսումնասիրելով գրեթե 67 հազար կանադացիների:
Մասնավորապես, հաջողվել է պարզել, որ միգրենով տառապող յուրաքանչյուր 16-րդ մարդ ենթակա է ընկճախտի ու ինքնասպանություն գործելու մտքի:
Միևնույն ժամանակ՝ օրինաչափությունը վերաբերում է հիմնականում մինչև 60 տարեկան մարդկանց: