Երեքշաբթի առավոտյան իրաք-սիրիական սահմանին մարտեր են տեղի ունեցել քրդական զինված փեշմերգի և իրաքյան աշխարհազորայինների միավորումների միջև: Այս մասին ասել է Մասուդ Բարզանիի ավագ խորհրդական Հեմին Հավրամին իր թվիթերյան էջում:
«Այս առավոտ Մահմուդիայում՝ Ռաբիայի մոտ, ազգային աշխարհազորայինների ջոկատները (Ալ-Հաշդ աշ-Շաաբի) գրոհել են փեշմերգի ուժերին: Փեշմերգը հետ է մղել այդ գրոհը և աշխարհազորայիններին հետ է շպրտել Ռաբիա՝ ոչնչացնելով երկու զրահամեքենա և երկու «Համվի»»,- գրել է Հավրամին:











































