Վենեսուելան մինչև 2019 թվականը կվերացնի աղքատությունը՝ խոստացել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
«Հեղափոխության սոցիալական նվաճումներից հետո մեր նպատակն է մինչև 2019 թվականը զրոյի հասցնել աղքատությունը: Մեր ժողովրդի հետ մենք կհաղթենք՝ չնայած բուրժուական սաբոտաժին»,- գրել է Մադուրոն Twitter-ի իր միկրոբլոգում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Աղքատության դեմ պայքարը ժամանակին նախկին նախագահ Ուգո Չավեսի կողմից հայտարարվել էր բոլիվարական հեղափոխության երրորդ փուլի հիմնական խնդիրներից մեկը:
Վենեսուելայի նախկին առաջնորդի կարծիքով՝ այդ փուլը կշարունակվի մինչև 2019 թվականը և ուղղված կլինի սոցիալիստական հեղափոխության խորացմանը, ինչպես նաև աղքատության, կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի շարունակմանը: