Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է 40 բնապահպանի, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում երկրի արևելյան Ռեքսթոն քաղաքի մոտակայքում թերթաքարային գազի արդյունահանման դեմ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Բացի այդ, ոստիկանները որոշել են ապամոնտաժել բնապահպանների ճամբարը:
Նրանց նման միջոցառումների են դրդել բնապահպանների ագրեսիվ գործողությունները, ովքեր կրակ են բացել և հրդեհել 5 ոստիկանական մեքենա:
Բացի այդ, ակտիվիստները մի քանի շաբաթ շարունակ արգելափակել էին մայրուղին, որով տեղաշարժվել են գազային ընկերությունների ավտոմեքենաները:
Հաղորդվում է, որ բնապահպաններին սպառնում է լուրջ պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: