ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը կիսեց ընդդիմադիր գործընկերների տեսակետները, որ մեծամասնության իրավունքները սահմանափակված են փոքրամասնության իրավունքներով. «Բայց դա չի նշանակում, որ մեծամասնությունը անընդհատ կաշկանդված է փոքրամասնության տեսակետով»:
Նրա խոսքով՝ բացասական եզրակացություն ստացած նախագծերի ճակատագիրը սպառվում և ամփոփվում է հանձնաժողովներում. «Իսկ այստեղ ընդամենը խորհրդարանական մեծամասնությունը հաստատում է այն, ինչ տեղի է ունեցել հանձնաժողովում»:
«Առաջին անգամ է ընդդիմությանը տրվել այդ հնարավորությունը, բայց դա չի նշանակում, որ ֆատալ բնութագրումներ է պետք էստեղ տալ. Դուք ճիշտ եք ձեր տեսակետները ներկայացնելիս, բայց գնահատականների մեջ չափազանց ծայրահեղ եք»,- խորհրդարանական փոքրամասնությանն իր խոսքն ուղղեց Արփինե Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































