Պատերազմները և հակամարտությունները արդյունք են մարդկանց հոգեկան պահանջմունքի: Այսպես են ենթադրում ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է American Psychologyst գիտական ամսագրում:
Հետազոտողները ցանկանում էին ապացուցել, որ ուժի կիրառմամբ պատերազմներից և հակամարտություններից կարելի է խուսափել: Աշխատանքի արդյունքում, սակայն, նրանք հանգել են այլ եզրակացության:
Վերլուծելով գլոբալ, տեղայնացված, կենցաղային և ռազմական հակամարտությունների պատճառները՝ գիտնականները պարզել են, որ դրանք հիմնականում սովորական հոգեկան պահանջմունք են:
Միաժամանակ գիտնականները վստահ են, որ հոգեբանությունը կարելի է օգտագործել խաղաղություն հաստատելու համար: