Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխել հոկտեմբերի 22-ին Դոնեցկի մարզի Ավդեևկա ուղևորության ժամանակ: Այս մասին հայտնում է ուկրաինական «1+1» հեռուստաալիքը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարությանը:
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ուկրաինայի նախագահի դեմ մահափորձ պատրաստած անձանց վնասազերծման հատուկ գործողություն է իրականացրել: Խմբավորման անդամներից երկուսը ձերբակալության ժամանակ ոչնչավել են: Իրենց մոտ նրանք ունեցել են Steyr-Mannlicher օպտիկական նշանոցով դիպուկահարի հրացան, Մակարովի ատրճանակ երկու պահեստատուփով, երկու РПГ-18 ռեակտիվ հակատանկային նռնակ, երկու Ф-1 ձեռքի նռնակ և երեք РГД-2 ապահովիչներով»,- ասվում է հայտարարության մեջ:








































