Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Վարչախումբն այլևս զենքի օգտագործման չպետք է գնա. «Սասնա ծռերի» աջակիցների հռչակագիրը պատրաստ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

-Պարոն Մակեյան, տեղեկություններ կան, որ նոր խորհրդի կազմած հռչակագիրն արդեն պատրաստ է և առաջիկայում կհրապարակվի։ Կմասնավորեցնեք՝ հռչակագիրն ի՞նչ է իրենից ենթադրում։

-Շաբաթ օրը մենք ավարտեցինք հռչակագրի տեքստը՝ կոնսենսուսով։ Բայց չենք հրապարակում, որովհետև հարգելի բացակա ընկերներ ունեինք, որոշակի ժամանակ տրամադրվեց, որ նաև իրենք ծանոթանան։ Բնականաբար առաջիկա նիստին վերջնական տեքստը կունենանք՝ բոլորի հետ համաձայնեցված։

-Իսկ քանի մարդ է մասնակցել դրա ստեղծման աշխատանքներին, չէ՞ որ Սեֆիլյանի հրապարակած ցուցակի ոչ բոլոր անձինք իրենց համաձայնությունը տվեցին։

-Մոտ 20 հոգի մասնակցել ենք հռչակագրի աշխատանքներին, մի քանի տարբեր նիստեր ենք անցկացրել։ Մեծամասամբ մոտ 18 մարդ մասնակցել է։

-Ի՞նչ է իրենից ենթադրում հռչակագիրը, գործողությունների պլա՞ն, որով առաջ եք շարժվելու։

-Հռչակագիրն արձանագրում է երկրում ստեղծված իրավիճակը՝ դրան հստակ գնահատական տալիս, այդ վիճակով շարունակելը գտնում ենք, որ վտանգում է մեր պետականությունը, պետականության գոյությունը, որի հետևանքը մեր պետության կորուստը կարող է լինել։ Մենք կանխելու կոչով դիմում ենք ժողովրդին՝ թե՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Սփյուռքի։ Հռչակագիրը գործողությունների ծրագիր չի նախատեսում, դա մենք զուգահեռ քննարկում ենք։

-Իսկ ինչո՞ւ պետք է Արցախի և Սփյուռքի հայությունը մասնակից դառնա Հայաստանի ներքաղաքական խնդիրների կարգավորմանը։

-Մեր գնահատականներով մենք նշում ենք, որ հասել ենք պետականությունը կորցնելու շեմին, որի հետևանքը ոչ հեռու ապագայում կլինի հայրենազրկումը։ Եթե պետություն գոյություն չունեցավ, հայ ժողովուրդը հայրենիք չի ունենա։ Մի քանի սերունդ հետո այլևս հայկական Սփյուռքը գոյություն չի ունենա, իսկ Արցախի հարցը առանց Հայաստան չի լինի։ Ուստի պետք է բոլորը շահագրգիռ լինեն։ Իհարկե կա մի հսկայական շերտ, որի մի մասը իրավիճակի պատասխանատուներ են, մի մասը սպասարկել են այս վիճակին, մի մասն էլ իներտ է։ Հիմա մենք աշխատելու ենք ակտիվ ու գիտակից զանգվածի հետ, այն հատվածն էլ որ հուսալքված է՝ մեր շնորհիվ պետք է հույս ու հավատ ստանա ու հրապարակ դուրս գա։

-Դուք համոզված եք, որ այդ հռչակագիրն այնպիսի ձևակերպումներ ունի, որ մարդկանց փողոց դուրս կբերի։ Մարդիկ տարիներ շարունակ այդպիսի բազմաթիվ հռչակագրեր են տեսել, կոչեր լսել, դուրս են եկել հրապարակ ու տուն ուղարկվել։

-Մենք երբեք հույս չենք ունեցել, որ հռչակագրի բովանդակությունից կախված մարդիկ հրապարակ դուրս կգան։ Հռչակագիրն առաջնային խնդիր է, որ մենք արձանագրում ենք իրավիճակի հետ կապված։ Անհրաժեշտ է քաղաքական թիմի ձևավորում, որը ժողովրդին հավատ կներշնչի, այդ թիմը չպետք է հետդարձի ճանապարն ունենա՝ մինչև հաղթանակ կգնա։ Այդ լիդերները, ձեր ասածի պես, չպետք է մարդկանց տուն ուղարկեն։

-Մեր նախորդ զրույցում ասացիք, որ զենքի դաշտ չեք մտնի, քանի որ այդ դաշտում իշխանությունները մրցակից չունեն։ Արդյո՞ք մնում եք այդ կարծիքին, և հռչակագրում էլ այդ մոտեցումն ամրագրված է։

-Այն, որ այդ դաշտում ապօրինի քրեաօլիգարխիկ իշխանությունները մրցակից չունեն՝ դա հստակ է։ Բայց նաև նրա համար, որ մենք գործող պատերազմի վիճակում ենք, Սարի թաղում, Մարտի 1-ին իշխանությունները միակողմանի զենքի գործադրում են արել, իսկ ընդդիմությունը կարմիր գիծը չի անցել։ Մեր խնդիրն է, որ վարչախումբը հասկանա ու այլևս զենքի գործադրման չգնա՝ դա կլինի իրենց վերջը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում