Դատական նիստում հարցաքննվեց ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք է առաջադրված «Իգլա»-ի ձեռք բերման դրվագով: Ամբաստանյալը իրեն հատուկ լավատեսությամբ և հումորով ցուցմունք տվեց ու պատասխանեց հարցերին: Նա ասաց, որ Սամվել Բաբայանը իրեն չի հանձնարարել զենք գնել, ինքը իր նախաձեռնությամբ ցանկացել է որևէ զինատեսակ նվիրել բանակին: Նա դիմել է իր ծանոթ Արմեն Պողոսյանին՝ զենք վաճառողի տեղ գիտի՞, թե՞ չէ: