Թայֆունից հետո վթարի ենթարկված «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի տարածքում՝ դեպի օվկիանոս տանող թունելի ջրում, գրանցվել է ճառագայթման բարձր մակարդակ՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Այսպես. այնտեղ ստրոնցիումի ու մյուս բետա-ճառագայթող նյութերի պարունակությունը կազմել է 1 լիտրում 1400 բեկերել, ինչը 30 անգամ գերազանցում է ջրի համար առավելագույն չափը:
Ջրի նմուշը վերցվել է ափից 150 մետր հեռավորության վրա:
Էներգետիկ ընկերության աշխատակիցները մտադիր են շարունակել չափումները, սակայն վերջին արդյունքները դժվար է համարել լավատեսական: