Ղազախստանի Ակտաու քաղաքի հյուրանոցներից մեկի նախկին աշխատակիցը մեծ ակվարիումից թառափ է գողացել: Այս մասին հայտնում է տեղական «ԻնԱկտաու» պորտալը:
Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը մտնում տարածք, որտեղ գնվում է ակվարիումը և ձեռքերով հանում է ձկներից մեկը: Սակայն գողոնը ձեռքին տղամարդուն հեռու փախչել չի հաջողվել՝ անվտանգության աշխատակիցները նրան բռնել են փողոցում:
Հյուրանոցի ղեկավարության խոսքով՝ ձուկը լրջորեն չի վնասվել և հետ է բաց թողնվել ջրի մեջ: