Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Որդուս գլխի շրջանում ծանր վիրավորում հասցրած լեյտենանտը ազատության մեջ շարունակում է ծառայել բանակում. զինծառայողի մայր

Որդուս գլխի շրջանում ծանր վիրավորում հասցրած լեյտենանտը ոչ միայն ազատության մեջ է, այլ շարունակում է ծառայել բանակում, իրականացնում է մարտական հերթապահություն, իսկ իմ որդին հիմա էլ հիվանդանոցում է: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 2016թ-ի հունիսին գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի մայրը՝ Արմինե Ղազարյանը: Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի նյութերի, պարզվել էր, որ դասակի հրամանատար՝ լեյտենանտ Ավագ Նահապետյանը, ինքնաձիգը լիցքավորելուց հետո, պատահաբար սեղմել է ձգանը, որի հետևանքով արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա. Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

«Երբ գործը ուշադիր ենք նայում, լրիվ պարզ է դառնում, որ անզգուշություն չկա, անզգուշություն կարող է լինել զենքը մաքրելու կամ այլ գործողության ժամանակ, բայց երեխան եկել է գետնատնակ հանգստանալու, ու ինքը զինվորներից մեկից հատուկ զենք է վերցնում, մյուսից՝ փամփուշտակալ, ու սպայի կողմից էդպիսի կոպիտ սխա՞լ է լինում, ինքն է երեխեքին սովորեցնողը, այսպես ասած՝ կառավարողը, դասակի հրամանատարը: Այստեղ իր անգրագիտությունն է, չեմ կարող ասել՝ միտումնավո՞ր է եղել, թե՞ ոչ, որդիս ոչինչ չի հիշում»,- մանրամասնեց տիկինը:

Արմինե Ղազարյանի խոսքերով՝ դատական գործն անընդհատ ձգձգվում է, եղել են դեպքեր, երբ արդեն Արցախ է հասած եղել, զանգահարել են ասել, որ մեղադրյալը դիրքերում է, դատական նիստը չի կայանալու, հետաձգվում է: Տիկնոջ խոսքերով՝ բանակում պիտի լինեն պատրաստված գրագետ սպաներ, ովքեր պատճառ չեն դառնա մյուսների կյանքը վտանագելուն:

«Ասում են՝ մեղքը վերցրել է իր վրա, մեղմացնող է: Այսինքն՝ եթե մեղքը վերցրել է իր վրա, ուրեմն լավ է արել: Այսօր այնպիսի մարդիկ կան, որ անազատության մեջ են նույնիսկ զինվորին մի ապտակ հասցնելու համար: Ինչի է խրախուսվում է այս օրենքը: Դատարանում բերում են հրամանատարությունից այսպիսի սպային խրախուսող թղթեր, ես կաթվածահար էի լինում դատարանի դահլիճում: Իմ որդուն նման վիճակի հասցրած զինծառայողին խրախուսում են: Իսկ իմ որդուն հիմա էլ բարդ վիրահատություն է սպասվում, թղթերը արտասահման ենք ուղարկել, բարդ վիրահատություն է լինելու անոթների հետ կապված»,- շեշտեց տիկինը:

Նա հիշեցրեց, որ որդին ՌԴ-ից Հայաստան էր եկել հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու համար, սակայն հաշմանդամություն է ձեռք բերել հայ սպայի մեղքով, հիմա էլ անընդհատ ցնցումների մեջ է ընկնում:

«Այնպես չէ, որ ես վրեժխնդիր եմ ուզում լինել, ուզում են՝ գնա այդ սպան, չգիտեմ՝ ինչ ճակատագրի արժանանա, պարզապես ուզում եմ արդարություն լինի: Որքանով է արդարացի, երբ որ մի ամբողջ ընտանիք Հայաստանում, կարելի է ասել՝ մուրացկանի կարգավիճակով, առանց տուն, առանց աշխատանք, մյուս երեխաներս ուսումի են, կիսված՝ կեսը ՌԴ-ում, կեսն այստեղ, իսկ ինքն էլ ոչինչ, թող գնա իր աշխատանքը շարունակի, կդաստիարակվի»,- նշեց նա:

Արմինե Ղազարյանի խոսքերով՝ եթե Հայաստանի դատական ատյաններում հնարավոր չլինի հասնել արդարության՝ դիմելու է ՄԻԵԴ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում