Երիկամի փոխպատվաստումից հետո 25-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը նիհարել է 13 կգ-ով։ Ինչպես երևում է, վիրահատությունից հետո վերականգնման շրջանը երգչուհին հաղթահարել է ոչ այնքան հեշտությամբ։ Այդ մասին են վկայում նրա լուսանկարները, որտեղ նրա տեսքը խիստ տարբերվում է ամիսներ առաջվա տեսքից։
Երգչուհին պապարացիների օբյեկտիվներում էր հայտնվել Նյու Յորքում զբոսանքի ժամանակ։ Երգչուհուն պատկերել են 40-ականների ոճով նուրբ երկագույն ռետրո-զգեստով և սպիտակ կեդերով։