Զինված խմբի գործով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց՝ պաշտպանների մի մասի բացակայության պատճառով: Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը մեկնել է ԱՄՆ, իսկ մյուս հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը հիվանդանոցում է:
Նշենք, որ հացադուլի մեջ գտնվող ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը ներկայացվել էր դատարան, նա բավական հյուծված տեսք ունի: Դատարանը պետք է սկսեր գործում առկա ապացույցների հետազոտումը:
Լուսանկարը՝ Photolure-ի







































