Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ չգիտի, թե ինչ է հայտարարել փոխնախարար Խաչիկ Ասրյանը Զարուհի փոստանջյանի մասին:
«Ձեր ասած այդ հայտարարությանը ծանոթ չեմ, պարտավոր չեմ ծանոթ լինել, ես Ձեր ասածով չեմ մեկնաբանում»,- ասաց Հ. Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Խ. Աստրյանը հայտարարել էր, որ Զ. Փոստանջյանին պետք է կենդանի այրել` ԵԽ-ում Սերժ Սարգսյանին նման հարց տալու համար: Հարցին, թե իր համար ընդունելի՞ է, այն, որ բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություն անի, Հ. Թովմասյանը արձագանքեց. «Եթե»-ներով հարցերին էլ չեմ պատասխանում»: Իսկ հարցին ի պատասխան, թե կծանոթանա՞ արդյոք Ասրյանի հայտարարությանը այն բանից հետո, երբ լրագրողները հիշեցրին նրան այդ մասին, նախարարն ասաց` «չգիտեմ»: