Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հրապարակել է ուղերձ՝ հասցեագրված հանրապետության քաղաքացիներին, որում հայտարարել է վճռական գործողությունների մեկնարկի մասին՝ ուղղված խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրահրմանն ու երկրի՝ կառավարման նախագահական ձևի անցմանը, փոխանցում է Interfax-ը։
«Մոլդովայի համար գոյություն չունի այլ լուծում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից և կառավարաման նախագահական ձևի շուտափույթ անցնելուց բացի։ Հայտարարում ենք ողջ պետության մակարդակով գործողությունների մեկնարկի մասին՝ կառավարման նախագահական ձևի աջակցման նպատակով»,-ասվում է ուղերձում, որը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Դոդոնը նշել է, որ կձգտի հասնել դրան՝ կառավարության և խորհրդարանական մեծամասնության կողմից չարաշահումների պրակտիկայի վերացման նպատակով։ Նա կոչ է արել համաքաղաքացիներին աջակցել իր նախաձեռնությանը։
Երեկ Մոլդովայի Սահմանադրական դատարանը վճռել էր, որ խորհրդարանի նախագահը կամ վարչապետը կարող են առանձին դեպքերում պետական հրամաններ ստորագրել նախագահի փոխարեն։









































