Saturday, 04 07 2026
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան

Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացրել է բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքում մարզական կյանքի աշխուժացմանը:

«Մենք կարևորում ենք Երևանում սպորտի զարգացումն ու տարբեր մարզաձևերի մասսայականացումը, և պետք է նշեմ, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ նպատակային հստակ ծրագրեր ենք իրականացրել: Անշուշտ, վոլեյբոլը ևս սիրված մարզաձև է Երևանում, և վստահ եմ, որ Հայաստանի ֆեդերացիայի նոր ղեկավարության հետ համատեղ, Ձեր աջակցության շնորհիվ, կկարողանանք Երևանում այս սպորտաձևում ևս ունենալ շոշափելի առաջընթաց», – ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչն առանձնակի կարևորել է Երևանի քաղաքապետի համագործակցության պատրաստակամությունը՝ նկատելով, որ դա իսկապես կնպաստի կոնֆեդերացիայի կողմից Երևանում նախաձեռնած բոլոր ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելուն:

«Պարոն քաղաքապետ, մենք ևս նպատակ ունենք Երևանում զարգացնել վոլեյբոլը՝ որքան հնարավոր է շատ երեխաներ ներգրավելով մարզաձևում: Ունենք տարբեր նախաձեռնություններ ինչպես դպրոցներում սպորտաձևի զարգացման, այնպես էլ մարզական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Եվ մեզ համար անչափ կարևոր է վերոնշյալ ծրագրերի իրականացման հարցում Ձեր աջակցությունը, ինչը, համոզված եմ, հնարավորություն կտա կյանքի կոչելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նախատեսում ենք իրականացնել Երևանում», – նշել է Ալեքսանդր Բորիչիչը:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է Հայաստանի ֆեդերացիայի հետ համատեղ քննարկել ու ներկայացնել ծրագրային առաջարկությունների հստակ փաթեթ՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է համագործակցել և աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են Երևանում առողջ ապրելակերպի խթանմանն ու սպորտի մասսայականացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում