Իրաքի բանակը մտել է Մահմուրի շրջան, որը գտնվում է Մոսուլից հարավ-արևելք։ Փեշմերգայի ուժերը լքել են շրջանի բոլոր պետհիմնարկները։
Իրաքյան բանակի ստորաբաժանումները, դաշնային ոստիկանությունն ու Հաշդի Շաբի աշխարհազորը սկսել են դեպի Մոսուլի կենտրոն շարժվել Քայարի շրջանից։
Հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Մահմուրը, որը գտնվում է Էրբիլից հարավ-արևմուտք, 2003 թվականից գտնվում էր Փեշմերգայի վերահսկողության տակ։
Եզդիների զինված ջոկատները զբաղեցրել են Իրաքի հյուսիսում գտնվող Նայնավա նահանգի Սինջար քաղաքը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ այնտեղից հեռացել են Փեշմերգայի ուժերը։









































