ԱՄՆ-ում ներգաղթյալների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 43.7 միլիոնի։ Երկրի բնակչության ընդհանուր քանակում ներգաղթյալների մասնաբաժինը հասել է 13.5 տոկոսի։ Դա ամենաբարձր տոկոսային ցուցանիշն է վերջին 106 տարում։
Ամեն տարի ԱՄՆ ժամանողների թիվն ավելանում է 1 միլիոնով։ Նշվում է, որ ԱՄՆ-ի գրեթե յուրաքանչյուր 5-րդ բնակիչ ներգաղթյալ է։
«Երկրում պետք է լուրջ քննարկում անցկացվի, թե նպատակահարմա՞ր է արդյոք միգրացիայի մակարդակի հետագա բարձրացումը»,-ասել է Միգրացիայի հետազոտման կենտրոնի ղեկավար Ստիվեն Կամարոտան։










































