Ավստրիայում հետաքննություն է սկսվել գերմանական Titanic երգիծական պարբերականի նկատմամբ, որը Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին անվանել է «փոքր Հիտլեր» և առաջարկել է սպանել նրան։
Այդ մասին գրում է Standart թերթը։ Ավելի վաղ Titanic-ը Twitter-ի իր էջում գրառում էր արել Կուրցի լուսանկարով՝ նշելով. «Վերջապես կարելի է սպանել փոքրիկ Հիտլերին»։
Österreicher/innen, abonniert TITANIC: https://t.co/MNWLQl2ta3 pic.twitter.com/Y2ouWWqKLV
— TITANIC (@titanic) October 16, 2017
Ի պատասխան՝ Վիեննայի ոստիկանությունը սկսել է զբաղվել տվյալ խնդրով. բաց հետաքննություն է սկսել Titanic-ի նկատմամբ։ Կիրակի Ավստրիայում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ։
Ներկա դրությամբ առաջատարը Ժողովրդական կուսակցությունն է, որը հավաքում է քվեների 31.4 տոկոսը։ Այն գլխավորում է Ավստրիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ, 31-ամյա Սեբաստիան Կուրցը։










































