Լոնդոնում մեքենան հարվածել է հայտնի բրիտանացի երգիչ Էդ Շիրանին։ Նրան կոտրվածքով հոսպիտալացրել են։ Այս մասին արտիստը գրել է Instagram-ի իր էջում։

«Ես հեծանվով փոքր վթարի մեջ եմ հայտնվել և այժմ սպասում են բժիշկների ցուցումներին, որոնք կարող են ազդել իմ առաջիկա շոուներից մի քանիսի վրա»,-գրել է Շիրանը։
Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են։ Շիրանի թևը գիպսավորել են, սակայն նա իրեն լավ է զգում։






































