Friday, 03 05 2024
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել

Սարգսյան-Ալիև. եվրոպական արևի ջերմացնող, թե այրող ճառագայթը

Սարգսյան-Ալիև Ժնևում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած՝ այսպես ասած ամփոփիչ հայտարարությունը միաժամանակ հանդիպման մասին թե՛ ոչինչ չի ասում, թե՛ ասում է ամեն ինչ: Համանախագահները արձանագրում են հանդիպման փաստը, դրա կառուցողականությունը, նախագահների պատրաստակամությունը շարունակել գործընթացը, հավելյալ ջանք գործադրել շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, իսկ համանախագահները կշարունակեն աշխատել նախարարների հետ: Ասել, որ սպասելի էր որևէ այլ բան, թերևս կլինի սխալ և միամիտ: Մյուս կողմից, շատ հաճախ այդօրինակ ոչինչ չպարունակող հայտարարությունները հաճախ կարող են ոչ միայն ուղղակիորեն արտացոլել բանակցություն կոչված գործընթացի այսպես ասած իմիտացիոն բնույթը, այլ նաև քողարկել շատ կոնկրետ քննարկումներ, դրանք, այսպես ասած, հանրային աչքից ու ականջից հեռու պահելով:

Ինչ խոսք, հատկապես հանդիպման տաք հետքով շատ դժվար է ասել, նույնիսկ եզրակացնել, թե հատկապես որ դեպքի հետ գործ ունենք Սարգսյան-Ալիև հանդիպմանը հաջորդած համանախագահների այս հայտարարության մեջ: Մյուս կողմից, հայտարարությունից շատ ավելի խոսուն էր թերևս տարածված լուսանկարը, որտեղ Սարգսյանն ու Ալիևը այսպես ասած ջերմ և ուրախ զրուցում են բացօթյա պայմաններում, դեմ առ դեմ: Այդ ջերմությունը և ուրախությունն անկասկած ոգևորիչ և գոհացնող է, եթե տարածվում է ընդհանուր իրավիճակի վրա և եթե դրան չի հաջորդելու որևէ ողբերգական միջադեպ սահմանին: Առավել ևս, երբ ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական կրակոցի զոհ էր դարձել հայկական զինուժի 19-ամյա զինծառայողը՝ ինժեներական աշխատանք կատարելիս: Իսկ դա էլ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սարգսյանն ու Ալիևը ունեցան դիվանագիտական բավական կոշտ փոխհրաձգություն: Այնպես որ, եթե ներկայումս նրանք ունենում են ջերմ և ուրախ առանձնազրույց, ապա դա միանգամայն ողջունելի է այն դեպքում, երբ նույն կերպ ջերմությունը և ուրախությունը տարածվելու է սահմանի իրավիճակի վրա և ընդհանրապես հակամարտության մթնոլորտի վրա:

Ավելի կոնկրետ, եթե Ադրբեջանի իշխանությունը Բաքու վերադառնալով չի անցնելու ավանդական հայատյացությանն ու սահմանային մարդասպանությանը: Որովհետև, եթե դա չի երաշխավորվելու, ապա Ժնևում եվրոպական տաք արևի ներքո Սարգսյանի և Ալիևի ջերմ առանձնազրույցը վերածվում է ցինիզմի, այն մարդկային ողբերգության ֆոնին, որ արձանագրվում է Ադրբեջանի քաղաքականության հետևանքով: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Սարգսյանը Ալիևի կողքին եվրոպական արևի տակ այդ տեղով ու ժպիտով պարզապես, այսպես ասած, ավանսով լեգիտիմացնում է նրա ապագա սպանությունները սահմանին: Այստեղ է կարևոր հարցերից մեկը, որ թերևս պետք է հուզի հայաստանյան հասարակությանը Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո, և հատկապես այդ հանդիպման մասին ամենախոսուն ցուցիչի՝ տարածված լուսանկարից հետո: Մյուս կողմից, այդ հանգամանքը առկա իրավիճակի ֆոնին ևս մեկ անգամ բերում է պարզ մի ճշմարտության, որ Հայաստանի հանրության համար անբեկանելի դարձավ դեռևս Ապրիլյան պատերազմից՝ Հայաստանի հասարակությունը, Հայաստանն ու Արցախը գործնականում չունեն «կարգավորման» հարցում որևէ այլ տեղում անելիք, քան հենց Հայաստանում ու Արցախում՝ կյանքի արդիականացման, տնտեսական զարգացման, արդարացի կառավարման, սոցիալական արդարության ուղղությամբ քայլերից բացի, հետևողական և անընդհատ քայլերից բացի, որը նշանակելու է թե՛ պետության թիկունքի, տնտեսության, թե՛ առաջնագծի, այսինքն՝ պետության ու զինվորի անվտանգության ամրապնդում:

Միայն այդ քայլերը ներսում անելուց հետո Սերժ Սարգսյանը դրսում կստանա Ալիևի հետ որևէ ծառի տակ ուրախ և ոգևորված զրուցելու այսպես ասած համապարփակ իրավունք: Սրան զուգահեռ, այդ խնդիրները լուծելու համար Հայաստանին իհարկե պետք է խաղաղություն սահմանին, կայունություն տարածաշրջանում: Եվ այդ տեսանկյունից, Ժնևի հանդիպումը, համենայնդեպս, առաջին ազդակներից դատելով, տալիս է հիմք եզրակացնելու, որ եթե չի արձանագրվել հիմնարար առաջընթաց, ապա գոնե կա տեսանելի հեռանկարում ներկայիս թեկուզ հարաբերական անդորրը պահպանելու հնարավորություն: Ամբողջ խնդիրը այն է, թե Հայաստանն ինչպես է օգտագործելու այդ ժամանակը հենց ներքին խնդիրները լուծելու համար: Թեև, չկա իհարկե ներքին և արտաքին խնդիր, կա պետական քաղաքականություն և ըստ այդմ՝ խոսքը պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման մասին է՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում