Ղրղըզստանի էներգետիկները կանխել են էներգամատակարարումը խափանելու փորձ՝ մի շարք ընտրատեղամասերում քվեարկությունը խափանելու նպատակով։ Այս մասին հայտարարել է կառավարությանը կից Ազգային էներգետիկ հոլդինգի ղեկավար Այբեկ Կալիևն ընտրությունների արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։
Դեպքը տեղի է ունեցել այսօր, հանրապետության ենթակայաններից մեկում։ Փաստի առթիվ մասնագետները հայտարարություն են ներկայացրել իրավապահ մարմիններ։
«Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել ընտրատեղամասերում 9 կարճաժամկետ անջատում, սակայն մի քանի րոպեի ընթացքում էլեկտրամատակարարումը վերականգնվել է»,-հավելել է Կալիևը։