Լոս Անջելեսում անց է կացվել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցների հավաքագրմանը նվիրված amFAR Gala բարեգործական ամենամյա երեկոն: Միջոցառմանը մասնակցել են հոլիվուդյան շատ հայտնիներ:
Դիտա ֆոն Թիզը, Հայդի Քլումը և Էշլի Գրինը կարմիր գորգին լանջաբացվածքների իսկական մրցություն են կազմակերպել:

60-ամյա Մելանի Գրիֆֆիտը և 71-ամյա Հոլդի Հոունը ցույց են տվել, որ ոչնչով չեն զիջում իրենց գործընկերուհիներին:
Իսկ Ջուլյա Ռոբերթսը երեկոյի համար թափանցիկ թևքերով սև կարճ շրջազգեստ է ընտրել, որն ընդգծել է 49-ամյա աստղի գեղեցիկ ոտքերը:









































