Լոնդոնյան BFI ամենամյա կինոփառատոնի շրջանակներում կայացել է Յորգոս Լանտիմոսի «Սուրբ եղջերվի սպանությունը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Նիկոլ Քիդմանը, կարմիր գորգին փայլել է Prada-ի շքեղ զգեստով:
Վստահաբար ժպտալով և հաճույքով կեցվածք ընդունելով լուսանկարվելու համար՝ Նիկոլը ցուցադրել է իր նուրբ իրանը և գայթակղիչ ուսերը: Դերասանուհին շքեղ զգեստին հավելել է բնական սանրվածքը և աչքի չզարնող դիմահարդարումը:












































