Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի պատվիրակության անդամների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Աննա Միտյանինայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը:

Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ պատվիրակության ղեկավարի Երևան առաջին այցը համընկել է հենց մայրաքաղաքի տոնին, ինչը հրաշալի հնարավորություն կլինի մասնավորապես Աննա Միտյանինայի համար՝ լավագույնս բացահայտելու Երևանի ինքնատիպ հմայքն ու ջերմությունը, ինչպես նաև ճանաչելու միշտ հյուրընկալ և սրտաբաց երևանցիներին:

«Անշուշտ, կարևոր է, երբ գործընկերային հարաբերությունները բարձր մակարդակի են և դինամիկ զարգացում են արձանագրում: Բայց, իմ խորին համոզմամբ, շատ ավելի կարևոր է, երբ գործնականը վերաճում է անշահախնդիր բարեկամության, ինչն այսօր միանշանակ առկա է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև:  Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եք և մեզ հետ միասին լիասիրտ տոնելու եք մեր սիրելի քաղաքի տոնը: Վստա՛հ եմ, որ Դուք շատ կսիրեք մեր քաղաքը, քանի որ «Էրեբունի-Երևանն» այն բացառիկ տոնն է, որը լիարժեք բացահայտում է թե՛ քաղաքի հմայքը և թե՛ մեր համաքաղաքացիների ջերմությունն ու հյուրընկալությունը: Ու համոզվա՛ծ եմ, որ Ձեզ հետ Երևանից կտանեք շատ հաճելի հիշողություններ, որոնք հաստա՛տ կստիպեն, որ կրկին այցելեք մեր ջերմ ու բարի քաղաք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմագին ողջույններն ու Երևանի տոնի առթիվ շնորհավորանքը` Սանկտ Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Աննա Միտյանինան նշել է, որ արդեն իսկ հասցրել է տեսնել և զգալ սիրո քաղաք Երևանի տոնական շունչն ու ջերմությունը, ինչն իսկապես տպավորիչ է:

«Վստա՛հ եմ, պարոն քաղաքապետ, որ Դուք հրաշալի գիտեք, թե Սանկտ Պետերբուրգը որքան է կարևորում Երևանի հետ համագործակցությունը: Նաև գիտեք, որ Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը միշտ մեծ սիրով է մասնակցում Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին, ինչն այսօր արդեն նաև ես կարող եմ վստահաբար ասել, որ լիովին արդարացված է: Ձեր քաղաքն իսկապես յուրահատուկ էներգետիկա ունի, որը, կարծում եմ, ինձ, իրոք, կստիպի, որ կրկին այցելեմ այստեղ», – նշել է Աննա Միտյանինան:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնդրել է նաև իր ջերմագին ողջույնները փոխանցել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ, իր լավ բարեկամ Գեորգի Պոլտավչենկոյին և, առիթն օգտագործելով, Սանկտ Պետերբուրգի պատվիրակության անդամներին սիրով հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելելու Երևան և դառնալու 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում