Յոթնամյա Բրոք Չեդվիկի ընտանիքը Ֆեյսբուքի միջոցով դիմել է անծանոթ մարդկանց՝ խնդրելով քաղցկեղով մահացու հիվանդ իրենց որդուն ուղարկել Հելոուինի բացիկներ: Մինչև տոները դեռ կա ավելի քան երկու շաբաթ, բայց տղան մոլորակի տարբեր անկյուններից արդեն ստացել է հարյուրավոր բացիկներ:
Ինչպես հաղորդում է ABC News հեռուստաալիքը, փետրվարին բժիշկները տղային ախտորոշել են «Գլիոբլաստոմա» հիվանդությամբ: Հիվանդությունը վերջնական փուլում է, և տղան առողջանալու շանսեր չունի:
Ծնողների խոսքով՝ ստացած յուրաքանչյուր բացիկ տղային ստիպում է լայն ժպտալ: Բացի բացիկներից, տղան ոչ անտարբեր մարդկանց կողմից ստանում է նաև կոնֆետներ, գրքեր և լուսանկարներ: Տղայի մայրը՝ Բրիթնի Հորթոնը, խոստովանել է, որ մարդկանց կողմից այդպիսի արձագանք չէր սպասում:












































