Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ կրթությունը և առողջ կենսակերպը երկարացնում են կյանքի տևողությունը:
Ինչպես հաղորդում է «Միր» հեռուստառադիոընկերությունը, մասնագետները վերլուծության են ենթարկել ավելի քան 600 հազար մարդու գենետիկ տվյալները: Նրանք գնահատել են այդ մարդկանց ծնողների կյանքի տևողությունը՝ հաշվի առնելով այն գործոնները, որոնք կապված էին նրանց կենսակերպի հետ:
Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ երկարակեցության վրա դրական ազդեցություն են ունենում սպորտը, առողջ սնունդը և կրթությունը:











































