Friday, 19 06 2026
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը

Ռելաքսի ժամանակաշրջան երբեք չի եղել, չկա և չի լինելու. Նաիրա Զոհրաբյանը՝ Ստրասբուրգից

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

– Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, ընդունեց ընդդեմ Ադրբեջանի երկու զեկույց: Ադրբեջանը նշում է, որ հակաադրբեջանական արշավի հետևում Հայաստանն է կանգնած: Որքանո՞վ է շահեկան մեզ համար:

– Գիտեք, հակաադրբեջանական արշավի հետևում Ադրբեջանն ինչ ասես՝ կարող է տեսնել: Ադրբեջանի մշտական հաճախորդ, այլևս ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո  Ագրամունտը ևս իր պաշտոնանկության հետևում տեսնում էր Սորոսի և հայկական լոբբիի համագործակցությունը: Այս ամբողջ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանը հակադարձելու մեկ լեյտմոտիվ ուներ, որ այս ամենի հետևում կանգնած է հայկական պատվիրակությունը, և հայկական պատվիրակությունը միջազգային բոլոր կառույցներում իսլամաֆոբիա է տարածում: Ադրբեջանն ամենաստոր տարբերակն է ընտրել. միջազգային կառույցներում բարձրաձայնված բոլոր խնդիրներին՝ Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալներին, Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակին, բանտերում մեռնող քաղաքական գործիչներին ու լրագրողներին,  կոռուպցիայի արտահանմանը, որով զբաղված է Ադրբեջանը, այս ամենին փորձել է տալ կրոնական երանգավորում՝ ասելով, որ սա ընդամենը պայքար է իսլամի դեմ, սա ընդամենը պայքար է մեկ բանի համար՝ որ Ադրբեջանը դավանում է իսլամ: Սա, իհարկե, կատարյալ անհեթեթություն է: Եվ եթե նախկինում հայկական պատվիրակությունն էր փորձում շատ դեպքերում հողմաղացների դեմ պայքար մղել՝ ասելով, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի մոնստր երկիրն է, որը հասել է դեգրադացման վերջին աստիճանին, և շատ դեպքերում մեզ մեղադրում էին կողմնակալ լինելու մեջ, այսօր այն, ինչ մենք պետք է ասեինք, վերջին շրջանում ասում են եվրոպացի պատգամավորները, և ասում են շատ ավելի խիստ և շատ ավելի հստակ գնահատականներով՝ պահանջելով հստակ պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ:

Իհարկե, սա մեր զգոնությունը չպետք է թուլացնի, որովհետև մենք շատ լավ գիտենք՝ ում հետ գործ ունենք: Պատահական չեն նաև Ալիևի և իր վարչակազմի շանտաժները: Եթե հիշում եք, ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ Ալիևն ընդունում էր ԵՄ քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի դեսպաններին, որոնց այնուհետև հանդիպել ենք ես և իմ գործընկերները Երևանում, հիշո՞ւմ եք՝ Ալիևի շանտաժը մինչև ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկը, բառացի մեջբերում եմ. «Եթե Ադրբեջանը դուրս գա ԵԽ-ից, մեր երկրում դա ոչ մեկին չի մտահոգի, մենք ոչ ավելի լավ կապրենք, ոչ ավելի վատ, ոչ ավելի հարուստ կապրենք, ոչ ավելի աղքատ»: Հիշեցնենք, որ սա ԵԽ անդամ Ադրբեջանի նախագահի հայտարարությունն էր: Սա շանտաժ էր ԵԽԽՎ-ին, որ եթե զեկույցներն ընդունվեն այն ձևակերպմամբ, որ կան, ապա Ադրբեջանը կարող է նման հարց քննարկել: Բայց շանտաժը չանցավ, և զեկույցները ընդունվեցին ոչ միայն այն ձևակերպումներով, ինչպես նախատեսված էին, այլև շատ ավելի խստացված ձևակերպումներ ներառվեցին զեկույցում: Եվ այսօր վերջին նիստի իմ ելույթում կոչ եմ արել ԵԽԽՎ-ին  սկսել հետաքննություն բուլղարական «Տրուդ» թերթի լրագրողի վերլուծության հիման վրա, ըստ որի՝ պաշտոնական Բաքուն, օգտագործելով դիվանագիտական չվերթները, ավելի քան 3 տարի Արևելյան Եվրոպայի երկրներից զենք է մատակարարում ողջ աշխարհի հակամարտության գոտիներ։ Ըստ անցկացված հետաքննության՝ Ադրբեջանի պետական Silk Way Airlines ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ իրականացրել է առնվազն 350 թռիչք և յուրաքանչյուր չվերթի ժամանակ ահաբեկիչներին է մատակարարել մի քան տասնյակ տոննա ծանր զենք և զինամթերք։

Եվ ադրբեջանական պատվիրակները այնքան ցինիկ էին, որ խոսում էին ահաբեկչությունից և ահաբեկիչներից՝ նկատի ունենալով Հայաստանը: Այսպիսի ծիծաղելի մանիպուլյացիաները այլևս զրոյական ազդեցություն ունեն, ինչպես զրոյական ազդեցություն ունեն Ալիևի շանտաժները, որ իրենք դուրս կգան Եվրոպայի խորհրդից:

Հակաադրբեջանական տրամադրությունները ԵԽԽՎ-ում արդյոք նպաստավոր պայմաննե՞ր են ստեղծում մեզ համար:

– Ես փորձ չէի անի միջազգային կառույցներում աշխատանքը բաժանել մեզ համար նպաստավոր կամ ոչ նպաստավոր ժամանակաշրջանների: Աշխատող մարդու համար բոլոր ժամանակներն էլ նպաստավոր են:  Մենք պետք է հասկանանք, որ ունենք գերզգայուն խնդիրներ՝ ԼՂ հարցը, ներքին և արտաքին  բազմաթիվ մարտահրավերներ: Ուստի միջազգային կառույցներում մենք մեկ րոպե անգամ մեր զգոնությունը չպետք է թուլացնենք: Հաշվի առնենք, որ Ադրբեջանը ոչինչ չի խնայում Ղարաբաղյան հակամարտության էությունը և փիլիսոփայությունը միջազգային կառույցներում խեղաթյուրելու համար՝ չնայած բացահայտված «Ադրբեջանական լվացքատան» սկանդալին, շարունակելու է արտահանել կոռուպցիան՝ գնելով եվրոպացի պատգամավորներ:

– Բայց աշխատաոճում կարծես թե նկատվում է փոփոխություն, երբ խնդիրը կանխվում է հենց հանձնաժողովում և լիագումար նիստ չի հասնում: Մասնավորապես, երկու հակահայկական խնդիր կանխվեց միգրացիոն և սոցիալական հանձնաժողովներում:

Այո, շատ ճիշտ եք նկատել, երկու նման խնդիր եղավ՝ մեկը միգրացիայի հանձնաժողովում, մյուսը՝ սոցիալականում, որը դեռ զեկույց պետք է դառնար հունվարին, և մեզ համար ակնհայտորեն լրջագույն գլխացավանք էին դառնալու այստեղ մի քանի վտանգավոր ձևակերպումները: Եվ հնարավոր եղավ կանխել այդ ձևակերպումները հանձնաժողովների մակարդակով:

– Տիկին Զոհրաբյան, ԵԽԽՎ նախկին ղեկավար Հերմինե Նաղդալյանը թերթերից մեկի հետ զրույցում ասել է, որ հայկական պատվիրակության համար ամենածանր ժամանակահատվածը 2014-16 թվականներն են եղել: Համամի՞տ եք արդյոք:

– Գիտեք, ես մեկ բան կարող եմ ասել. հայկական պատվիրակության համար միջազգային կառույցներում՝ լինի ԵԽԽՎ, թե միջազգային որևէ այլ կառույց, ռելաքսի ժամանակաշրջան երբեք չի եղել, չկա և չի լինելու՝ հաշվի առնելով մեր լրջագույն խնդիրները և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հաշվի առնելով մեր ներքին և արտաքին բազմաթիվ մարտահրավերները և հաշվի առնելով այն, որ կոռուպցիա արտահանող Ադրբեջանը ո՛չ երեկ, ո՛չ այսօր  և ոչ էլ վաղը, չնայած եվրոպական մասշտաբի մեծ կոռուպցիոն լվացքի հետ կապված սկանդալին, չի նահանջելու և շարունակելու է լրջագույն խնդիրներ ստեղծել միջազգային կառույցներում: Ուստի ես պատվիրակության աշխատանքը ժամանակաշրջանների չէի բաժանի, որովհետև ինձ համար, որպես պատվիրակության անդամի, նույնքան  ծանր  և լարված էր մարտի մեկից հետո աշխատանքը միջազգային կառույցներում և ԵԽԽՎ-ում, նույնքան լարված էր այն ժամանակ, երբ օրակարգ մտավ Վոլտերի և Մարկովիչի զեկույցը, և նույնքան ծանր և պատասխանատու է նաև այսօր: Կրկնում եմ՝ միջազգային հարթակներում ռելաքսի ժամանակաշրջան չի եղել, չկա և երբևէ չի լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում