Սիրիայի կառավարական զորքերը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին դուրս են մղել Հաթլա շրջանից, որը գտնվում է Դեյր էզ Զորի արվարձանում։ Փողոցները մաքրվել են զինյալներից։ Ընդգծվում է, որ այդ բնակավայրում հարձակման եզրափակիչ փուլը մեկնարկել է այսօր առավոտյան։
Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը։ Հաղորդվում է, որ Հաթլան ունի ռազմավարական կարևորություն, քանի որ դրանով է անցել ԴԱԻՇ-ի զինյալների մատակարարման ուղիներից մեկը։
Սեպտեմբերի 29-ին հաղորդվել էր, որ Դեյր էզ Զոր քաղաքը կարող է ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատվել մոտակա շաբաթներին։










































