Ռուս պոպ երգիչ Դիմա Բիլանը դժգոհել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ տառապում է քրոնիկ անքնությունից: Նա մանրամասնել է, որ անքնությունն իր մոտ սկսվել է դեռևս մանկությունից, ինչի պատճառը եղել է խղճի խայթը, երբ նա կատարած չի եղել օրինակ տնային աշխատանքը:
Պատճառների թվում երգիչը նշել է նաև օրվա մեջ ունեցած իր տարբեր ապրումները կամ իր առջև դրած նպատակներին չհասնելը: Ներկա դրությամբ Բիլանը համառուսական համերգային շրջագայության մեջ է: Նրա խիտ գրաֆիկը հոգնածության հետ մեկտեղ կարող է լինել անքնության ևս մեկ պատճառ:

Բիլանը փորձել է ուրախացնել երկրպագուներին՝ Instagram-ի էջում տեղադրելով իր նկարը և նշելով, որ երեկ հանգիստ քնել է, ինչը հազվագյուտ երևույթ է վերջին շրջանում:
Դիմա Բիլանն իր առողջական խնդիրների մասին պատմել էր նաև ավելի վաղ: Այն բանից հետո, ինչ նա զգալի նիհարեց և սափրեց գլուխը, երկրպագուները կարծեցին, թե իրենց սիրելին տառապում է ուռուցքաբանական հիվանդությունից: Բիլանը հերքել էր դա՝ ընդգծելով, որ տառապում է գաստրիտից ու ողնաշարի ճողվածքից:













































