Saturday, 27 06 2026
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են

Երևանը փոխշահավետ համագործակցում է Փարիզի և ֆրանսիական այլ քաղաքների հետ. Տարոն Մարգարյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետի տեղակալ Նեկտար Բալյանի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ինչպես  տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ֆրանսիական քույր և գործընկեր քաղաքների միջև  բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում ծրագրային համագործակցությունն իսկապես կարևորված է Երևանի համար:

«Երևանն այսօր փոխշահավետ համագործակցություն է իրականացնում ինչպես մայրաքաղաք Փարիզի, այնպես էլ ֆրանսիական մի շարք քաղաքների հետ: Այս համատեքստում  գործընկերային լավ հարաբերություններ են հաստատված նաև Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի և Առնուվիլ քաղաքի միջև: Այս հարցում, անշուշտ, իրենց կարևոր ներդրումն  ունեն նաև մեր հայրենակիցները, և ուրախ եմ, որ պատվիրակության կազմում Առնուվիլի հայ համայնքի ներկայացուցիչները ևս ընդգրկված են»,- նշել է քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ հյուրերը հաճելի ժամանակ կանցկացնեն ջերմ և հյուրընկալ Երևանում՝ մասնակցելով տոնական միջոցառումներին:

Առնուվիլ քաղաքի քաղաքապետի տեղակալ Նեկտար Բալյանը, ի դեմս Տարոն Մարգարյանի, շնորհավորել է բոլոր երևանցիներին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ և նկատել, որ շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող Երևանն իրոք շատ ջերմ ու հյուրընկալ քաղաք է:

«Շատ ուրախ եմ գտնվել դարավոր հարուստ պատմություն ունեցող համայն հայության մայրաքաղաքում, որն արդեն 2799 տարեկան է: Իսկապես կա գործակցության խթանման մեծ ներուժ, և մենք, հաշվի առնելով նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պետք է նոր թափ հաղորդենք մեր հարաբերություններին՝ այդ գործում ներդնելով նաև հայ համայնքի ներուժը», – նշել է Նեկտար Բալյանը՝ հավելելով, որ տպավորված է Երևանի տոնական հանդերձանքով և, որ պատրաստվում է ներկա գտնվել տոնական բոլոր միջոցառումներին, ընդ որում, ոչ թե որպես հյուր, այլ լիարժեք մասնակից:

Հանդիպման շրջանակում օգտվելով առիթից՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Առնուվիլ քաղաքի պատվիրակության անդամներին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան և դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում