Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում Մաքսային միությանն անդամակցելու Ուկրաինայի հնարավորությունը հավասարվում է զրոյի, փոխանցում է РИА Новости-ն:
Մեդվեդևը ԵՄ-ի հետ ասոցացումից Ուկրաինայի համար ոչ մի շահ չի տեսնում և չի հասկանում, թե ինչու են նրանք ստորագրում համաձայնագիրը:
Նրա խոսքերով՝ «Ռուսաստան-Ղազախստան-Ուկրաինա համաձայանագիրը ռուսական կողմին չի բավարարում, լիարժեք Եվրասիական միություն է հարկավոր, այլ ոչ թե ամորֆ մի միություն»: