Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» և «ՖԱԹՀ» շարժումները հրադադարի նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Կողմերի բանակցություններն ընթացել են Եգիպտոսի միջնորդությամբ, հայտնում է Reuters-ը։ «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցչի խոսքով՝ խաղաղ համաձայնագրի մանրամասները կհրապարակվեն այսօր՝ Կահիրեում կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ, որին ներկա կգտնվեն երկու կողմերն էլ։
Մայիսին «ՀԱՄԱՍ»-ը ներկայացել էր նոր ծրագիր, համաձայն որի՝ որոշել է հրաժարվել Իսրայելի անհապաղ ոչնչացման կոչերից, ինչպես նաև «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ համագործակցությունից։ «ՀԱՄԱՍ»-ը նախկինի պես չի ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը և կշարունակի աջակցել նրանց դեմ պայքարին։











































